.jpg)
«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը` քավության նոխա՞զ
Իշխանական կուլիսներում կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության թեման: Այս մասին գրել է «Ժողովուրդը»:
«Այն, որ Տ. Սարգսյանն իր պաշտոնավարման այս տարիներին լուրջ ձախողումներ է գրանցել բոլոր ոլորտներում, հայտնի է ամենքին. այդ մասին է վկայում և երկրում տիրող իրավիճակը, և պաշտոնական վիճակագրությունը»,-գրել է թերթը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` իշխանական վերնախավում այժմ քննարկվում է սցենար, ըստ որի` Տ. Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ պաշտոնանկ է արվելու: