.jpg)
«Կինգ դելյուքսը» այլևս չի մասնակցի 1-ին խմբի առաջնությանը
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ.
ՈՐՈՇՎԵՑ`
27/08/12թ. «Կինգ դելյուքս»-«Իմպուլս-2» խաղի նախախաղային խորհրդակցությանը
«Կինգ դելյուքս» թիմի ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն, «Կինգ դելյուքս» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամով:
2.1 «Կինգ դելյուքս» թիմի մասնակցությունն առաջին խմբի առաջնությանը դադարեցնելու (համաձայն իրենց դիմումի) համար, ՀՖՖ կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 38-րդ կետի համաձայն, «Կինգ դելյուքս» թիմին հանել առաջնությունից, «Կինգ դելյուքս» ակումբին տուգանել 50000 դրամով:
2.2 Մրցումների անցկացման կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Կինգ դելյուքս» թիմին առաջնությունում մնացած բոլոր խաղերում գրանցել տեխնիկական պարտություն` 0:3 հաշվով:
«Բյուրեղ-96» թիմի Մ-17 առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու համար, ՀՖՖ կարգապահական կանոնագրքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոցին տուգանել 50000 դրամով:
Մ-13Ե առաջնության հանդիպումներում մասնակից թիմերի կազմերում չգրանցված ֆուտբոլիստներ մասնակցելու համար, ՀՖՖ պատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`
4.1 «Շենգավիթ-2000»-«Ակադեմիա-2-2000» (Արմեն Մարտիրոսյան), ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիային տուգանել 3000 դրամով,
4.2 «Բանանց-2-2000»-«Հատիս-2000» (Ջիվան Մակարյան, Ռաֆիկ Գևորգյան, Ալեքսանդր Մարության) Երևանի համար 136 միջնակարգ դպրոցին տուգանել 9000 դրամով,
4.3 «Բանանց-1-2000»-«Փյունիկ-3-2000» (Դավիթ Մակարյան) «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամով,
4.4 «Բանանց-1-2000»-«Փյունիկ-3-2000» (Անդրանիկ Բաղրամյան, Դանիել Պետոյան, Էրիկ Մելիքսեթյան, Սամվել Թորոսյան) «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 12000 դրամով: