Սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը Մուրսիի ելույթի ժամանակ
30/08/2012 15:37

Սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը Մուրսիի ելույթի ժամանակ

Թեհրանում տեղի ունեցած Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովին  Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի ելույթի ժամանակ սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը:

«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` Մուրսին իր ելույթում նշել էր, որ Ասադի գործողությունները Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ բռնատիրական են և կոչ է արել ժողովրդավարական ճանապարհով փոխանցել իշխանությունը:

Մուրսին մինչ այդ հայտարարել էր, որ սիրիական վարչակարգը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից:
 

Սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը Մուրսիի ելույթի ժամանակ