Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 13 անձ
30/08/2012 18:12

Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 13 անձ

Թուրքական իշխանությունները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Կոջայելի նահանգում ձերբակալել են 13 հոգու, ովքեր կասկածվում են «Ալ-Ղաիդայի» հետ կապեր ունենալու մեջ:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` Ստամբուլի մերձակայքում գտնվող Կարամյուրսել քաղաքում կասկածյալների տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 90 կգ սելիտրա, որը կարող է օգտագործվել պայթուցիկ սարքեր պատրաստելու համար:

Ձերբակալվածները կասկածվում են Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:
 

Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 13 անձ