.jpg)
31/08/2012 20:22
Ֆիլիպիններ-Հայաստան` 1,5:2,5
Թուրքիայում ընթացող շախմատային 40-րդ Օլիմպիադայի հերթական` 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ֆիլիպինների ընտրանուն և շարունակում է պայքարն Օլիմպիական չեմպիոնի կոչման համար: Գաբրիել Սարգսյանը 4-րդ խաղատախտակի վրա հաղթեց Օլիվեր Դիմակիլինգին, իսկ Ուեսլի Սո-Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան-Օլիվեր Բարբոսա և Մարկ Պարագուա-Վլադիմիր Հակոբյան պարտիաներն ավարտվեցին խաղաղ ելքով: