Հայ մշակույթի օրեր` Բուլղարիայում
31/08/2012 19:52

Հայ մշակույթի օրեր` Բուլղարիայում

Ս. թ. սեպտեմբերի 1-5-ը Բուլղարիայում կանցկացվեն Հայ մշակույթի օրեր, որի պաշտոնական բացման արարողությանը կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Մշակույթի օրերի շրջանակում Սոֆիայի ազգային օպերային թատրոնում և Պլովդիվ քաղաքում համերգային համատեղ ծրագրերով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժող. գործիքների (գեղ. ղեկ. Ռ. Ալթունյան) և «Բարեկամություն» պարարվեստի պետական (գեղ. ղեկ. Ն. Մեհրաբյան) համույթները:

Սոֆիայի Սբ. Կիրիլի և Մեֆոդիի անվան ազգային գրադարանում կբացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես, տեղի կունենա «Մարկո Կրալ» էպոսի հայերեն և Լ. Շանթի «Կայսրը» պատմական դրամայի բուլղարերեն հրատարակությունների շնորհանդեսները: Կանցկացվեն հայկական կինոյի օրեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից: 

Հայ մշակույթի օրեր` Բուլղարիայում