Արշավինը չի հրավիրվել հավաքական
31/08/2012 20:06

Արշավինը չի հրավիրվել հավաքական

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրապարակել է առաջիկա խաղերին Ռուսաստանի հավաքականի կազմը, որում բացակայում է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինի անունը։ Փաստորեն, Կապելլոն չի վստահում ռուս ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին և 11-ին տեղի կունենան աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումները։ Ռուսները սեպտեմբերի 7-ին կմրցեն Հյուսիսային Իռլանդիայի թիմի, իսկ սեպտեմբերի 11-ին՝ Իսրայելի ընտրանու հետ։

Արշավինը չի հրավիրվել հավաքական