Չինաստանի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
31/08/2012 11:43

Չինաստանի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Չինաստանի հարավ-արևմտյան Սուչուան նահանգում ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 37 մարդ, 54-ը`վիրավորվել է:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Պանջիխուա քաղաքի մոտ` ածխահանքում աշխատում էր 154 հանքափոր, որոնցից 104-ը փրկվել է:

Հիվանդանոց են տեղափոխվել 54 հանքափոր, որոնցից 10-ը լուրջ մարմնական վնասվածքներով:
 

Չինաստանի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել