.jpg)
Ֆեդերերը զարմացած է
Աշխարհի առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին զարմացրել է ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդդիկի որոշումը` մարզական կարիերան ավարտելու մասին:
«Անկեղծ ասած` ես փոքր-ինչ ցնցված եմ: Մտածում էի՝ նա դեռ նվազագույնը 1 տարի կխաղա: Բնականաբար, տխրել եմ:
Այնուամենայնիվ, հարկավոր է շնորհավորել Ռոդդիկին` հիանալի կարիերա ունենալու համար: Նա իր որոշման մասին ինձ ասել է մամլո ասուլիսից դեռ մեկ ժամ առաջ: Էնդին իսկապես երջանիկ տեսք ուներ: Ռոդդիկին հաջողություն եմ մաղթում ԱՄՆ-ի բաց առաջնության այս խաղարկությունում»,- նշել է Ֆեդերերը: