.jpg)
Քեռյան. Պաշտոնական բողոքից բացի, այլ բան հնարավոր չէ անել
«Հունգարիան նորմալ դեմոկրատական երկիր է, չեմ կարծում, թե առանց օրենքների թույլտվության, հնարավոր լիներ Սաֆարովին հանձնել Ադրբեջանին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով պատիժը կրելու համար Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկված և այդ երկրի նախագահի կողմից ներման արժանացած Ռամիլ Սաֆարովի հարցին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Եթե հանձնել են, նշանակում է, որ օրենսդրությունը թույլ է տալիս»,- նկատեց նա:
Դիտարկմանը, թե նման օրենք չկա, և հնարավո՞ր է` Ադրբեջանի նախագահը ուղղակի գնեց Սաֆարովին, քաղաքագետը նկատեց, թե Ալիևի փողերը Հունգարիայի պարագայում դժվար թե աշխատեին:
«Հունգարիան Ուզբեկստան, Կիրգիզիա չէ կամ չորրորդ կարգի երկիր չէ, որ դա աշխատեր: Հավանաբար հուգարական օրեքները դա թույլ են տալիս: Իսկ այս հարցում, թե ինչ հնարավոր ստվերային լծակներ են աշխատել, դժվար է ասել, սակայն պետք է նկատի ունենալ, որ այս մութ խոհանոցում աշխատել են նաև թուրքական լծակները»,- ընդգծեց քաղաքագետը:
Պատասխանելով հարցին, թե այսուհետ ի՞նչ պետք է անի ՀՀ ԱԳՆ-ն, Գ. Քեռյանը նկատեց. «Հունագարիան և նման երկրներն այնպիսին են, որ Հայաստանի պարագայում պաշտոնական բողոքից բացի այլ բան հնարավոր չէ անել»: