Վրաստանի քաղաքացու բեռնատարը շրջվել է
31/08/2012 11:32

Վրաստանի քաղաքացու բեռնատարը շրջվել է

Այսօր` ժամը 05.41-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Լոռվա խճուղում` հին գերեզմանատան մոտակայքում, շրջվել է ավտոմեքենա:

Դեռևս չպարզված հանգամանքներում «MAN» մակնիշի IZL-877 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1960 թ. ծնված Մամիկ Նիգերաձե) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Շտապօգնության աշխատակիցները Մ. Նիգերաձեին ցուցաբերել են բուժօգնություն: Վերջինս հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳՆ հերթապահը:
 Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Վրաստանի քաղաքացու բեռնատարը շրջվել է