.jpg)
31/08/2012 10:40
Սպանված Մաթևոսյանների դիակները հաջողվել է դուրս բերել
Դամասկոսի Հայոց առաջնորդարանի հրապարակած տվյալների համաձայն, մի քանի ժամ առաջ Կարմիր մահիկի ջանքերով հաջողվել է դուրս բերել օրեր առաջ սպանված Մաթոսյանների դիակները:
Հիշեցնենք, օգոստոսի 28-ին տարածված տեղեկատվության համաձայն, 49-ամյա Պետրոս, 46-ամյա Գևորգ և 22-ամյա Լևոն Մաթոսյանները սպանվել էին Դամասկոսում անհայտ պայմաններում, սակայն նրանց դիակները դուրս բերել չէր հաջողվել: