Պաշտոնական. Մայկոնը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
31/08/2012 20:04

Պաշտոնական. Մայկոնը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

«Ինտերի» պաշտպան Դուգլաս Մայկոնը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Միլանյան թիմի մարզաշապիկով Մայկոնը խաղադաշտ է դուրս եկել 249 անգամ` դառնալով 20 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ նախկինում Ռոբերտո Մանչինին և Մայկոնը միասին աշխատել են «Ինտերում»: Հիմա այս զույգը կրկին հնարավորություն ունի ցուցադրել իր կարողությունները, բայց արդեն` Անգլիայի չեմպիոնների երկրպագուների համար:

Պաշտոնական. Մայկոնը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»