.jpg)
Ոստիկանության հողարդագրությունը Գյումրիում կրակոցների մասին
2012 թ. օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի էր ունեցել վիճաբանություն:
ՀՀ ոստիկանության կայքում դեպքի վերաբերյալ հրապարակվել է հետևյալ տեղեկատվությունը.
«Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի էին ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել:
Օգոստոսի 30-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է խուլիգանության մասնակից Պատվական Մ.-ն:
Օգոստոսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով Հարություն Հ.-ն կալանավորվել է:
Խուլիգանության մյուս մասնակիցներ Կարապետ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և հայտարարվել հետախուզում, իսկ Արտաշես Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և նույնպես հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է»: