.jpg)
31/08/2012 10:44
ԱՄՆ-ում «Իսահակ» փոթորիկի պատճառով տարհանվել է 60.000 մարդ
Ամերիկյան Լուիզիանա և Միսիսիպի նահանգներում «Իսահակ» փոթորիկի պատճառով տարհանվել է 60.000 բնակիչ, իսկ մեծ հողատարածքներ անցել են ջրի տակ:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ ավելի քան 1 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը շուտով կվերականգնվի: