Հայաստանի հավաքականը 53-րդ տեղում է
05/09/2012 12:54

Հայաստանի հավաքականը 53-րդ տեղում է

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա հերթական վարկանշային սանդղակը: Հայաստանի ընտրանին, որը նախապատրաստվում է Մալթայի ու Բուլղարիայի թիմերի հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի արտագնա հանդիպումներին, այժմ 575 միավորով 53-րդն է:

Դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Գերմանիայի ու Անգլիայի ազգային թիմերն զբաղեցնում են 2-3-րդ հորիզոնականները:

1. Իսպանիա-1617 միավոր
2. Գերմանիա-1437
3. Անգլիա-1274
4. Պորտուգալիա-1232
5. Ուրուգվայ-1217
6. Իտալիա-1174
7. Արգենտինա-1121
8. Հոլանդիա-1044
9. Խորվաթիա-1020
10. Դանիա-1006
19. Չեխիա-869
53. ՀԱՅԱՍՏԱՆ-575
89. Բուլղարիա-388
139. Մալթա-206

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են:

 

Հայաստանի հավաքականը 53-րդ տեղում է