Լևոն Արոնյան. «Ես հպարտ եմ»
10/09/2012 11:46

Լևոն Արոնյան. «Ես հպարտ եմ»

Հայաստանի շախմատային ընտրանու առաջատար Լևոն Արոնյանն տվիտտերյան իր էջում անդրադարձել է Ստամբուլում կայացած համաշխարհային շախմատային Օլիմպիադայում տոնած հաղթանակին:

«Մենք հաղթեցինք, և ես հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ»,- գրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ վերջին տուրում երեկ Հունգարիայի հավաքականին պարտության մատնելուց հետո Հայաստանի ազգային թիմը վաստակեց

19 միավոր, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց Ռուսաստանի հավաքականին և հռչակվեց օլիմպիական չեմպիոն:
 

Լևոն Արոնյան. «Ես հպարտ եմ»