A սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
11/09/2012 18:34

A սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Իտալական հայտնի «La Gazzetta dello Sport» պարբերականը հրապարակել է A սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը:

Առաջին տեղում հայտնվել են միանգամից 3 ֆուտբոլիստներ` «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին և «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը: Նրանք տարեկան վաստակում են 6 մլն եվրո:

4-րդ տեղում է «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին` 5 մլն եվրո, 5-6-րդ տեղերը կիսում են Կավանին` «Նապոլիից» և Միլիտոն` «Ինտերից», ովքեր ստանում են 4,5 մլն եվրո աշխատավարձ: 7-10-րդ տեղերում են Կամբյասոն` «Ինտեր», Մեքսեսը, Պատոն, Ռոբինյոն` «Միլան»` 4 մլն եվրո տարեկան աշխատավարձով: 

A սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները