Գինեգործության դրական և բացասական կողմերը, ըստ Ա. Հարությունյանի
11/09/2012 14:23

Գինեգործության դրական և բացասական կողմերը, ըստ Ա. Հարությունյանի

Գինեգործության ոլորտի լավ և վատ նորություններով այսօր լրագրողների հետ կիսվեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ 2012թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 54 տոկոսով ավելի կոնյակ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում. այս ցուցանիշը 22 տոկոսով ավելին է, քան նախաճգնաժամային շրջանում:

Ա. Հարությունյանը նաև հաղորդեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գինին մոտավորապես 15 տոկոսով ավելի է արտադրվել, քան նախագնաժամային շրջանում. Այս ցուցանիշը 33-տոկոսով պակաս է նախորդ տարվանից:

Բացարձակ թվերով արտահայտված Հայաստանում արտադրվել է 5.3 մլն լիտր կոնյակ և գինին` 2,2 մլն լիտր:

Ավագ Հարությունյանը խոսեց նաև ալկոհոլային խմիչքների ներմուծումից, և նշեց, որ այս տարի առաջին կիսամյակում ներմուծվել է 2 անգամ ավելի շատ օղի, քան անցած տարի և երեք անգամ պակաս գինի, քան անցած տարի. Բացարձակ թվերով` անցած տարի ներմուծվել է 2.7 մլն լիտր օղի, այս տարի` 5 մլն լիտր, այս տարի ներմուծվել է 129 հազար լիտր գինի, անցած տարի` 342 հազար լիտր:

«Այս տարի 2 անգամ ավելի շատ կոնյակ է արտահանվել, քան անցած տարի, գինու ծավալները մնացել են նույնը»,-ասաց նա և հավելեց, որ օղու պակաս սպառման դրականմիտումները, որ արձանագրվել էր, այս տարի փոխվել է պատկերը. հայերը սկսել են ավելի շատ օղի օգտագործել, որը ըստ բանախոսի այնքան էլ լավ կյանքից չէ:

Հայաստանում այս տարի իրացվել է 3.2 անգամ ավելի շատ օղի, քան նախորդ կիսամյակում, կոնյակը մնացել է նույնը, 40 տոկոսով պակասել է գինու իրացումը. «Անգամ ծանր տարիներին թանկ օղիների սպառումը չէր պակասում, պակասում էր էժան օղիների սպառումը, սակայն այս տարի հակառակն է` ավելացել է էժան օղու սպառումը»:

Ավագ Հարությունյանի մտահոգությունը կապված է օղու ծավալների ավելացման հետ, ավելացել է թե տեղական օղու արտադրությունը, և թե օղու ներմուծումը, սակայն գինու որակն է բարձրացել, սակայն «սպառողների վեջը չէ», նա հույս ունի, որ գինու որակը կգնահատեն արտահանողները:

Գինեգործության դրական և բացասական կողմերը, ըստ Ա. Հարությունյանի