.jpg)
Ավագ Հարությունյան. Այս տարի խաղողի աննախադեպ բարձր բերք կա
Այս տարի ունենք խաղողի աննախադեպ բարձր որակի բերք, ոչ կարկուտ և ոչ էլ հիվանդություններ չգրանցվեցին: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Խաղողի մթերման շուկան, ըստ նրա, կարգավորվում է, և այս տարի մթերվելու է տաս-տասնհինգ տոկոսով ավելի բերք, քան անցած տարի: Սակայն, նրա փոխանցմամբ, իրական պատկերը ներկայացվող պաշտոնական թվերից տարբերություն կտա, որը կներկայացվի մի փոքր այլ թվերով:
Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, ապա բանախոսի փոխանցմամբ, նախատեսված է 130 դրամ: Նա նաև հիշեցրեց ՀՀ նախագահի հանձնարարականը՝ 140 դրամից պակաս խաղող չմթերել:
Ավագ Հարությունյանը նշեց, որ ՀՀ նախագահի մտահոգությունը պարզ է, սակայն, ըստ նրա, կա խնդիր գինի արտադրողների և սուպերմարկետների միջև, քանի որ վերջիններս գինու ապրանքի դիմաց գումարը ուշ են վճարում գինի արտադրողներին, իսկ աշխարհում այս հարցը կարգավորված է:
«Պետությունը պետք է կարողանա ազդել այս օղակի վրա»,- ընդգծեց գինեգործը: