.jpg)
11/09/2012 14:17
Չինաստանը Ճապոնիայից պահանջում է չազգայնացնել վիճելի կղզիները
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը հայտարարել է, որ Չինաստանը Ճապոնիայից պահանջում է անհապաղ հրաժարվել Սենկակու կղզիների ազգայնացումից:
«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, դիվանագետը նշել է, որ Չինաստանը կոչ է անում ճապոնիայի իշխանություններին հրաժարվել սխալ քայլերից և անհապաղ հրաժարվել վիճելի կղզիների գնումից:
Նշվում է, որ Ճապոնիան նախօերին որոշում էր կայացրել Չինաստանի հետ վիճելի Սենկակու կղզիներից 3-ի գնման մասին: