.jpg)
Ջազ կատարողների համերգ` Կամերային երաժշտության տանը
Այսօր, ժամը՝ 19:00-ին Կամերային երաժշտության տանը կկայանա ամերիկաբնակ թավջութակահար Տիգրան Մարտիկյանի և հայ հայտնի ջազային կատարողների համատեղ համերգը: Երևանյան համերգները հնարավորություն կընձեռեն հայաստանյան հանդիսատեսին` ճանաչելու և գնահատելու հայրենիքից դուրս ապրող հայ ստեղծագործողների աշխատանքները և ձեռքբերումները:
Համերգը տեղի է ունենալու ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում: Համերգներին իրենց մասնակցությունն են բերում աշխարհի տարբեր երկրներում կայացած, մեծ համբավ վայելող և ճանաչված հայազգի երաժիշտներ:
Տիգրան Մարտիկյանն ուսում է ստացել Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ 1980-1988թթ. սովորել է թավջութակի բաժնում` Տիրուհի Սարգսյանի մոտ և դաշնամուրի բաժնում` Կատյա Սահակյանի մոտ: Դպրոցն ավարտելուց հետո 1991թ. ընդունվել է Լոս-Անջելեսի անվան Քոլեջ (LACC), այս անգամ` դաշնամուրի բաժին և երկու տարի անց շարունակել ուսումը USC (university of Southern California) համալսարանի` ջազային բաժնում:
Այժմ, թավջութակահարը ապրում և աշխատում է Լոս-Անջելեսում, նա նաև կոմպոզիտոր է: Տիգրան Մարտիկյանի գրած երաժշտությունը «Let՚s go Dance» կատարվել է Նյու-Յորքում: Երաժշտություն է գրել մի շարք ամերիկյան կարճամետրաժ կինոնկարների համար: Այժմ աշխատում է նոր ջազային ձայնասկավառակի վրա, որը կկոչվի «My home town Armenia»: