.jpg)
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականին` Թուրքիայում կայացած Օլիմպիադայում տոնած փայլուն հաղթանակի առթիվ:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին` Ստամբուլում շախմատի 40-րդ համաշխարհային Օլիմպիադայում տոնած փայլուն հաղթանակի կապակցությամբ:
Այս մարզաձևում շարունակական հաղթանակներն արդեն բարի ավանդույթ են դարձել և յուրաքանչյուր անգամ հաղթանակի բերկրանք են պարգևում շախմատի սիրահարներին ու ամբողջ հայ ժողովրդին:
Ստամբուլում, ի շնորհիվ ձեզ, բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, ու հնչեց ազգային օրհներգը: Սա մեզ համար հավելյալ հպարտության առիթ էր:
Սա ավելին էր, քան մարզական հաղթանակը:
Դուք արժանի եք ամենաջերմ խոսքերի»,- նշված է ՀԱՕԿ-ի նախագահի շնորհավորական ուղերձում: