.jpg)
Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրից Մոսկվա է մեկնելու
Մի քանի օրից Մոսկվա կմեկնի Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, ֆորմալ՝ «ԱՖԿ-Սիստեմայի» գործերով, իսկ իրականում այդ այցը բավականին հետաքրքիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի՝ տարածաշրջան կատարած այցի, Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների հետաձգման, ռուսական դժգոհության, սեպտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու սպասվելիք հայտարարության և ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ֆոնին՝ Մոսկվայի հետ ճշտվելու տեսանկյունից: Այս մասին գրել է «Հրապարակը»: