Խմբագիրը՝ Ուրիխանյանին. Թող իր շեֆից ճշտի
11/09/2012 10:14

Խմբագիրը՝ Ուրիխանյանին. Թող իր շեֆից ճշտի

«Անդրադառնալով ԲՀԿ խոսնակ Ուրիխանյանի հայտարարությանը, թե՝ ««Իրատես de facto»-ն ժամանակին փողեր էր ուզում, որպեսզի իրենց թերթում հրապարակումների համար հարթակ տրամադրեր այն մարդկանց, ովքեր պետության և երկրի շահերից են եղել», Իրատես de facto»-ի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթեյանն ասել է. «Քանի որ Տիգրան Ուրիխանյանը հաճախ է փոխում իր հայացքները` իշխանական մի ճամբարից մյուսը թռչելով, և նոր մարդ է ԲՀԿ-ում` ընդամենը վերջերս է զբաղեցրել Խաչիկ Գալստյանի տեղը, ապա շատ մանրամասների պարզապես չի տիրապետում: Ես նրա անձին ու ասածներին լուրջ չեմ վերաբերվում, հետևաբար նրան պատասխանելու անհրաժեշտություն չեմ տեսնում:

Ընդամենն ասեմ` Ուրիխանյանը թող իր շեֆից ճշտի, թե «Իրատես de facto»-ին (միջնորդավորված և ուղղակի) քանի անգամ է գումար առաջարկվել և թե որն է եղել մեր պատասխանը: Իսկ եթե «Իրատես de facto»-ն կոպեկներ խնդրելու խնդիր ունենար, ինչպես գրում է նորաթուխ ԲՀԿ-ականը, սկզբից ևեթ կտպագրեր նույն Ուրիխանյանի ճամարտակությունները, որոնք մեր թերթում հրապարակելու խնդրանքով մեզ դիմել էր նրա բանագնացը, և որոնք հայերենից հայերեն թարգմանելու խիստ կարիք ունեին»: 

Խմբագիրը՝ Ուրիխանյանին. Թող իր շեֆից ճշտի