Հավանական է, որ Ր.Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ գնա Անահիտ Բախշյանը
11/09/2012 10:22

Հավանական է, որ Ր.Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ գնա Անահիտ Բախշյանը

«Իրատես de facto»-ն, անդրադառանալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու փաստին, գրել է. որ ըստ ցուցակի, պետք է «մանդատատեր» դառնա Թևան Պողոսյանը, սակայն առավել հավանական է, որ խորհրդարան գնա «Ժառանգության» հին «գվարդիայի» անդամներից մեկը:

Թերթի տեղեկության համաձայն, այս առումով խիստ անորոշ է վիճակը, այսինքն` կուսակցությունում ոչ մեկը դեռ հստակ չգիտի` ով կստանա պատգամավորի մանդատը, ու ինչ կա Հովհաննիսյանի մտքին: Հարցը կուսակցականները մտադիր են քննարկել այս շաբաթվա վերջին: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն, կուսակցության ղեկավարը որոշել է Անահիտ Բախշյանին բերել խորհրդարան»: 

Հավանական է, որ Ր.Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ գնա Անահիտ Բախշյանը