.jpg)
Ճապոնացի նախարարն ինքնասպան է եղել արտամուսնական կապի պատճառով
Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների և փոստային բարեփոխումների հարցերով նախարար Տադահիրո Մացուսիթան ինքնասպան է եղել մամուլում տպագրվելիք հոդվածի պատճառով, որտեղ բացահայտվելու էր նրա արտամուսնական կապի մասին մանրամասներ: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Սյուկան Սինսե» ճապոնական ամսագրից գործակալությանը հաստատել են, որ չորեքշաբթի օրը լույս էր ընծայվելու նախարարի և ինչ որ մի կնոջ կապի մասին հոդված:
73-ամյա նախարարին այսօր հայտնաբերել են մահացած Տոկիոյի իր բնակարանում: Նախնական վարկածով, պաշտոնյան կախվել է: