.jpg)
Ուսուցչուհու սպանությունը չի կանխվել ոստիկանների պատճառով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012թ-ի սեպտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի վարչության և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քնչական ծառայությունից:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի վարչության և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկաններն իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել, այն է, 2012թ-ի օգոստոսի 12-ին ժամը 04.41-ի սահմաններում, ստացված հաղորդումը պատշաճ չեն հաշվառել և օպերատիվ չեն արձագանքել, ինչի արդյունքում չի կանխվել ու մինչև օրս չի բացահայտվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ գործողություններ: