Մարեյը շրջանցեց Նադալին
11/09/2012 13:57

Մարեյը շրջանցեց Նադալին

ԱՄՆ-ի թենիսի Բաց առաջնության ավարտից հետո, որում չեմպիոն հռչակվեց բրիտանացի Էնդի Մարեյը` 7:6, 7:5, 2:6, 3:6, 6:2 հաշվով առավելության հասնելով սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ, փոփոխություններ են տեղի ունեցել ATP պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանշային աղյուսակում։

Առաջատարը շարունակում է մնալ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ «US Open»-ի եզրափակչի մասնակից Նովակ Ջոկովիչը 2-րդն է: 3-րդ հորիզոնականում տեղի է ունեցել փոփոխություն: Էնդի Մարեյը շրջանցել է իսպանացի Ռաֆայել Նադալին և եզրափակում է լավագույն եռյակը:

Հիշեցնենք, որ Նադալն ավելի քան 3 ամիս է ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցում որևէ մրցաշարի: 

Մարեյը շրջանցեց Նադալին