.jpg)
Պրանդելլի. «Կուղղենք նախորդ խաղում թույլ տված սխալը»
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին վստահ է, որ աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի Բուլղարիայի հավաքականի հետ ոչ ոքիից հետո երկրպագուները Մալթայի հետ խաղում կտեսնեն բոլորովին այլ Իտալիայի հավաքականի:
«Մենք հանդես կգանք 4-3-2-1 սխեմայով: Կփորձենք հաղթել և հաճելի ակնթարթներ պարգևել մեր երկրպագուներին: Ֆուտբոլիստները հասկանում են, որ նախորդ խաղում սխալ են թույլ տվել, և ես վստահ եմ, որ այս անգամ կտեսնեք բոլորովին այլ Իտալիայի հավաքականի»,- նշել է Պրանդելլին:
Հիշեցնենք, որ այս խմբում է ընդգրկված նաև Հայաստանի ազգային հավաքականը, որն այսօր երեկոյան արտագնա խաղում ուժերը կչափի Բուլղարիայի հավաքականի հետ: