ՌԴ-ը ցանկանում է Լուսնի վրա կայան կառուցել
11/09/2012 16:34

ՌԴ-ը ցանկանում է Լուսնի վրա կայան կառուցել

ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը առաջարկել է Լուսնի վրա ստեղծել տիեզերական հետազոտական կայան: «Վեստի»-ի փոխանցմամբ, Ռոգոզինը նշել է, որ այդպիսի ձեռնարկը կարող է գերնպատակ դառնալ տիեզերական ոլորտի համար:

Նրա գնահատմամբ, ռուս տիեզերագնացները կարողանում են աշխատել ուղեծրում, իրականացնել այնտեղ անհրաժեշտ փորձարկումները և իրենք պետք է փորձեն կառուցել մեծ հետազոտական կայան նաև Լուսնի վրա: Նրա խոսքերով, Լուսնի վրա այդ կայանը կարող է հանդիսանալ հիմք` «գիտության հետագա թռիչքաձև զարգացման համար»: 

 

ՌԴ-ը ցանկանում է Լուսնի վրա կայան կառուցել