Վարչապետն ընդունել է «Սիտրոնիկս» ընկերության նախագահին
11/09/2012 16:11

Վարչապետն ընդունել է «Սիտրոնիկս» ընկերության նախագահին

«ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված աշխատանքների ընթացքին են անդրադարձել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանը, - հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայության կենտրոնից, հաղորդելով վարչապետի կողմից  Ս. Ասլայանի գլխավորած պատվիրակության ընդունելությանը:

Սերգեյ Ասլանյանը նշել է, որ ներդրումային աշխատանքները հաջողությամբ ընթանում են ըստ նախանշված ժամկետների: Կողմերը քննարկել են նաև ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաև ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր:  Վարչապետը կարևորել է «Սիտրոնիկս»-ի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ և արդյունավետ կլինի:
 

Վարչապետն ընդունել է «Սիտրոնիկս» ընկերության նախագահին