Էրդողան. Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին
11/09/2012 13:54

Էրդողան. Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար հանդիսանում է բարեկամական և եղբայրական պետություն` այդպես լինելու է միշտ:

Նշվում է, որ այսօր ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի է ունենալու Թուրքիայի և Ադրբեջանի Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը:

Էրդողանին Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում ուղեկցելու են փոխվարչապետ Բեկիր Բոզդագը, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմը և այլ նախարարներ:

 

Էրդողան. Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին