.jpg)
«ՎՏԲ» բանկը մեղադրվում է կաշառակերության մե՞ջ
Բրիտանացիները «ՎՏԲ» բանկին մեղադրել են կաշառակերության մեջ: Այս մասին տեղեկացնում է «rb.ru» պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ` երեկ հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն ֆոնդը, «Հանուն Հարի Ջեքսոնի» կազմակերպությունը, Ժողովրդավարության հետազոտական բրիտանական կենտրոնի հետ համատեղ զեկույց են հրապարակել ռուսական հայտնի «ՎՏԲ» բանկի գործունեության մասին:
Այնտեղ ամփոփվում են վերջին տարիների ընթացքում «ՎՏԲ» բանկի կողմից կատարված բոլոր կասկածելի գործարքները: Բանկի աշխատակիցները հերքել են բոլոր մեղադրանքները և պատասխանել «գողն առաջին է բացականչում արդարության մասին» ոճով: