Աշխարհի լավագույն ԲՈւՀ-ը`Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է
11/09/2012 16:21

Աշխարհի լավագույն ԲՈւՀ-ը`Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է

«Quacquarelli Symonds» ընկերության կողմից հրապարակված Աշխարհի լավագույն համալսարանների ցուցակը գլխավորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, որին հաջորդում է Քեմրիջը և Հարվարդը:

«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Մոսկվայի պետական համալսարանը այդ ցուցակում զբաղեցրել է 116-րդ տեղը:

«Quacquarelli Symonds»-ը իր ցուցակը կազմելիս հաշվի է առնում մի քանի չափորոշիչներ, այդ թվում համալսարանների համբավը ակադեմիական շրջանակներում, գործատուների վերաբերմունքը շրջանավարտների նկատմամբ, համալսարանների աշխատակիցների հրապարակումների ցիտման հաճախականությունը, դասախոսների և ուսանողների հարաբերակցությունը, ինչպես նաև ԲՈՒՀ-ում օտարերկրյա դասախոսների և ուսանողների հարաբերակցությունը:
 

Աշխարհի լավագույն ԲՈւՀ-ը`Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է