.jpg)
11/09/2012 18:14
Եմենում մահափորձ է իրականացվել պաշտպանության նախարարի դեմ
Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Եմենի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մուհամեդ Նասեր Ահմեդ Ալիի 7 թիկնապահները:
«Իտառ-Տասսի» փոխանցմամբ` ահաբեկչության թիրախ հանդիսացող պաշտպանության նախարարը չի տուժել:
Ականապատված մեքենան, որի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչը, պայթեցրել է ավտոմեքենան Սանայում գտնվող կառավարության նստավայրի մոտ: