Հայ շախմատիստները` Բրաշաթում
13/09/2012 18:14

Հայ շախմատիստները` Բրաշաթում

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) Բելգիայի Բրաշաթ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց երրորդ մրցանակը: Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը (Չեխիա) 6,5 միավորով գրավեց 7-րդ տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ միջազգային վարպետ Աթիլա Գերգաչը (Հունգարիա):

Մրցաշարին մասնակցում էին 133 շախմատիստներ:
 

Հայ շախմատիստները` Բրաշաթում