Ալլեգրի. «Հանգիստ եմ «Միլանում» իմ տեղի համար»
14/09/2012 19:42

Ալլեգրի. «Հանգիստ եմ «Միլանում» իմ տեղի համար»

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին պատմել է, որ ամենևին չի անհանգստանում թիմում իր զբաղեցրած պաշտոնի համար:

Հիշեցնենք, որ իտալական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի և Ալլեգրիի միջև խնդիրներ են ծագել:

«Այն, ինչ գրում են լրագրողները, ինձ բացարձակ չի անհանգստացնում: Հիշում եք, երբ դեռ նոր էի եկել «Միլան», բոլորը վստահ էին, որ ուժերիցս վեր է ղեկավարել այդ թիմը, սակայն վերջին 2 տարվա ընթացքում նրանց կարծիքը փոխվեց:

Իմ պաշտոնին շա՞տ են հավակնողները: Ես հանգիստ եմ: Դա նորմալ է, որ շատերն են ցանկանում գլխավորել «Միլանը»: Իսկ ինչ վերաբերում է Գալիանիի հետ ունեցած տարաձայնություններին, ապա դա ևս չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Ալլեգրին:

Ալլեգրի. «Հանգիստ եմ «Միլանում» իմ տեղի համար»