.jpg)
Կալանավորի փախուստը կանխած սեժանտը ավագի կոչում է ստացել
Դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Արմենակ Հայլամազյանի նկատմամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով կիրառվել է խրախուսանք` արտահերթ շնորհելով արդարադատության ավագի կոչում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ըստ աղբյուրի` Ա.Հայլամազյանը այս կոչումը ստացել է 2012թ. սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո կալանավորի փախուստի փորձը կանխելու և ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև իր գործի հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության համար:
Միաժամանակ, Դատական ծառայության պետի հրամանով դատական կարգադրիչ, արդարադատության ավագ Արմենակ Հայլամազյանը խրախուսվել է միանվագ դրամական պարգևով: