Հայաստան-Ճապոնիա` 0:7
14/09/2012 20:18

Հայաստան-Ճապոնիա` 0:7

Սեպտեմբերի 11-17-ը Հանքավանի մարզաբազայում ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը (1996 թ. ծնվածներ) անցկացրել է ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 7:0 հաշվով` հօգուտ հյուրերի: Խաղի ավարտից հետո թիմերը իրացրել են 11 մետրանոց հարվածաշար, որի արդյունքում կրկին հաղթանակ է տոնել Ճապոնիայի հավաքականը՝ 7:6 հաշվով:

Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:

Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք Ասիայի մինչև 16 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր մեկնելու է սեպտեմբերի 18-ին:

Հայաստան-Ճապոնիա` 0:7