ԱԱԽ-ն ևս կասեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ
14/09/2012 12:14

ԱԱԽ-ն ևս կասեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ

«ԱԱԽ նիստում քննարկվել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը և ԱԱԽ-ն որոշեց կասեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ԱԱԽ մեկ այլ նիստ նվիրված էր ՀԱՊԿ-ի զորավարժություններին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ազգային անվտանգության խորհրդի վերջին նիստերում ընդունված որոշումներին՝ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ՀԱՊԿ-ի զորավարժություններին կմասնակցեն 1700 զինվորականներ:ԱԱԽ քարտուղարն ընդգծեց, որ այդ զորավարժությունները շատ կարևոր են ՀՀ-ի համար և ԱԱԽ-ի նիստում քննարկվել են զորավարժությունների հետ կապված խնդիրները.«ՀՀ-ն պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել այդ զորավարժությունները»:

Բաղդասարյանը նշեց, որ ԱԱԽ-ում ստեղծվել է խումբ, որը վերլուծելու է զորավարժությունների ընթացքը, կարվեն հետևություններ, որոնք հետագայում կիրառվելու են ազգային անվտանգության ամրապնդման համար:

ԱԱԽ-ի նիստում ընդունված հաջորդ փաստաթուղթը վերաբերվում է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությանը, որում ՀՀ-ը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունը.«Այդ ռազմավարությունը մշակվել է երեք տարիների ընթացքում: Այն բարդ փաստաթուղթ է»:

Փաստաթղթի մշակմանը մասնակցել են եվրոպական փորձագետներ, իսկ ռազմավարության մեջ շեշտը դրվելու է բոլոր սոցիալական խմբերի իրավունքների պաշտպանության վրա: Ուժեղացվելու է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը և աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ: 

ԱԱԽ-ն ևս կասեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ