Կալդերոն. «Ռոնալդուն պետք է հեռանա «Ռեալից»
14/09/2012 19:08

Կալդերոն. «Ռոնալդուն պետք է հեռանա «Ռեալից»

«Ռեալի» նախկին նախագահ Ռոման Կալդերոնը կարծում է, որ պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պետք է լքի Մադրիդը, եթե նա երջանիկ չէ ակումբում: Այս մասին գրում է Goal.com-ը:

«Եթե դա այդպես է, ապա Ռոնալդուն պետք է հեռանա: Կարծում եմ` նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև Ռոբինյոյի պարագայում: Բրազիլացուն թիմը գնել էր 28 մլն եվրոյով, սակայն վաճառեց 48 մլն-ով, իսկ դա ֆինանսական տեսանկյունից հոյակապ գործարք էր:

Հիմա կարծես թե փորձում են ընդհանուր հայտարարի գալ Ռոնալդուի գործակալն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, քանի որ նախագահը, չնայած իր պաշտոնին, այստեղ ոչինչ չի որոշում: Մոուրինյոն, իհարկե, հիանալի մարզիչ է, սակայն ժամանակ առ ժամանակ իրեն անհասկանալի ձևով է պահում:

Ինչ վերաբերում է Կակայի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա մենք ևս ժամանակին ցանկանում էինք գնել նրա տրանսֆերը, որը ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում: Ֆլորենտինո Պերեսը, ամեն դեպքում, դա արեց և հիմա չգիտի, թե ուր կորցնի նրան»,- նշել է Կալդերոնը:

Կալդերոն. «Ռոնալդուն պետք է հեռանա «Ռեալից»