.jpg)
Պետնախարար Լիդինգթոնը սեպտեմբերի 18-19-ը կլինի Հայաստանում
ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը 2012թ-ի սեպտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին տեղեկացնում են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան լրատվական բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ` Երևանում պետնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«2012-ին նշվում է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20 ամյակը, ուստի քննարկումների առարկան լինելու է երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շուրջ, ինչպես նաև տեսակետներ կփոխանակվեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: