.jpg)
Երևանի կրկեսը իր նախկին տեսքն է ունենալու
«Նոր նախագծով շենքն իր նախկին տեսքն է ունենալու, միայն մի քիչ բարձր ու լայն է լինելու: Ամեն ինչ արվում էր, որ գոնե պատերը չքանդվեին, բայց դա ուղղակի անհնար էր: Բոլոր մասնագետները միակարծիք էին, որ ավելի լավ է նորը կառուցել»,- ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանի կրկեսի վերակառուցման, ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով` վերակառուցման այդ ծրագիրը շատ լավն է, ու այն առաջիկա ժամանկահատվածում կիրականացվի: