.jpg)
Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն 2 ընտրատարածքներում էլ թեկնածու կունենա
«Իմ կարծիքով, երկու ընտրատարածքներում էլ որոշիչ պետք է լինի ՀՀԿ թեկնածուի մասնակցությունը։ Այդ ուղղությամբ որոշակի մոտեցումներ ձևավորված են։ Կարծում եմ, բնականաբար, ՀՀԿ-ն երկու ընտրատարածքներում էլ իր թեկնածուն կունենա»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում խոսելով Երևանի և Գյումրու ընտրատարածքներում հնարավոր ընտրությունների մասին՝ նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի կողմից երեկ ընդունված բանաձևին՝ Գ. Սահակյանն ասաց.«Մենք բոլորս հակված ենք ավելի վճռական, այսինքն, որ ոչ թե դատապարտող կամ գնահատող հայտարարություններ լինեն, այլ այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ հնարավոր արձագանքները կանխատեսեն որոշակի միջոցառումներ, թե տվյալ խնդրի և թե Ղարաբաղյան խնդրի լուծման առումով։ Այս տեսակետից, իհարկե, ընդունված բանաձևը բավարար չէ։ Եթե նայում ենք քաղաքական տեսակետից, բնականաբար, դա որոշակիորեն մթնոլորտ է ստեղծել մեր ազգային խնդիրների հիմնական հայեցակարգերն ավելի ճանաչելի դարձնելու համար Եվրոպայի և եվրահամայնքի մեջ։ Սա գնահատելի է»: