Կկայանա Դուդուկի համահայկական փառատոնի փակման արարողությունը
14/09/2012 19:04

Կկայանա Դուդուկի համահայկական փառատոնի փակման արարողությունը

Սեպտեմբերի 18-ին, ժ.19:00 Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կազմակերպված Դուդուկի համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ` ողջույնի խոսքով հանդես կգա և Սփյուռքից ժամանած հայ դուդուկահարներին փառատոնի մասնակցության հավաստագրեր կհանձնիի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառման ավարտին կրկին կհնչի հայկական ծիրանափողը:
 

Կկայանա Դուդուկի համահայկական փառատոնի փակման արարողությունը