Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարության հայտարարությունը
14/09/2012 18:25

Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարության հայտարարությունը

Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական կապերի խզման կապակցության հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը հայտնում է իր ցավն և ցնցումը Հայաստանի և Հունգարիայի անակնկալ միջպետական կապերի խզման պատճառով: Չենք հասկանում և չենք կարող ընդունել այն բացատրությունները, որոնք չնայած հայկական կողմին բազմիցս տրված խոստումների, Հունգարիայի արդարադատական մարմինները, անտեսելով ամենակարևոր մարդկային և բարոյական օրենքները, զիջելով ադրբեջանի թուրքական պետության ճնշմանը, մարդասպանին հայրենիք արտաքսման որոշում կայացրեցին:

Ծանր մասնագիտական սխալ ենք համարում 1983 թվականին ընդունված Ստրասբուրգի կոնվենցիայի ոգուն և իմաստին հակասող, հունգար իշխանությունների կողմից ընդունված որոշումը:

Նկատի առնելով վերը նշված հանգամանքը, պահանջում ենք գործի և կապված գործարքի հետին պարագաների բացահայտման նպատակով հետաքննության հարուցում ի դեմ որոշում կայացնողների, առանց ուշադրության նրանց զբաղեցրած դիրքի և անձի, քաղաքական, և եթե անհրաժեշտ է, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ժամանակն է եկել աշխարհին բացատրել, որ հինգհազարամյա պատմություն ունեցող քրիստոնյա ժողովրդին չի կարելի ձգել այնպիսի վայրագ պետության և հասարակության քմահաճությանը, որն հերոսացնում է վախկոտ, դեմ առ դեմ պայքարի անընդունակ, գաղտագող գիշերային մարդասպանին:

Համարում ենք, որ Ստալինի քմահաճույքով թուրքերին գերված և այսօր անկախ Արցախը, պետք է միջազգային ճանաչում ստանա: Եվրոպական Միությունը, ներառյալ Հունգարիան, պետք է հետևի ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի խորհրդարանի իմաստուն կարծիքին, որ եթե ԱՄՆ-ը ժամանակին հրաժարվեր ազգերի ինքնորոշման իրավունքից, ցայսօր կմնար որպես անգլիական գաղութ»:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական բաժնից:

 

Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարության հայտարարությունը