.jpg)
Ֆրանսիայում Իլհամ Ալիևին լայնամասշտաբ ցույցերով կդիմավորեն
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ֆրանսիա կատարելիք այցի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանատան առջև կանցկացվի լայնամասշտաբ բողոքի ակցիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական բաժնից:
Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային միանալու են նաև Լիոն, Մարսել և այլ քաղաքների բնակիչները: Լիոն և Մարսել քաղաքների տարածքային կառույցները` Փարիզ հասնելու համար ակցիայի մասնակիցներին ապահովել են տրանսպորտով: Պատրաստվում են ցուցապաստառներ:
Ողջ աշխարհում հայերը, այդ թվում` ֆրանսաբնակները, չհամակերպվելով Ադրբեջան-Հունգարիա գործարքի իրողության հետ, շարունակում են իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտող միջոցառումները:
Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը: