Լիբանանում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները
14/09/2012 18:00

Լիբանանում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները

Հարյուրավոր մարդիկ լիբանանյան Տրիպոլի քաղաքում բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ ԱՄՆ-ում նկարահանված հակաիսլամական ֆիլմի:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` բողոքի ցույցի ժամանակ ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները:

Ցուցարարները պարզել էին «Չկա Աստված, բացի Ալահից, իսկ Մոհամեդը նրա մարգարեն է» գրառումներով պաստառները:

Բողոքի մեկ այլ ակցիա տեղի է ունեցել Լիբանանի հարավային Սիդոն քաղաքում:

 

Լիբանանում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները