Մ.Մելքումյան. «Երաշխիքները մեզ չեն բավարարում»
14/09/2012 13:14

Մ.Մելքումյան. «Երաշխիքները մեզ չեն բավարարում»

«Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը պետք է կիրառվի այն պահին, երբ երկիրը գոնե մի քանի տարի կունա կայուն տնտեսական աճ։ Լրացուցիչ հարկային այս բեռի դեպքում՝ բավականին թանկացվելու է մեկ աշխատատեղի գինը»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ այս դիրքորոշումը ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս, երբ Հայաստանը գտնվում է հետճգնաժամային սպասումների փուլում, երբ աղքատության մակարդակը բարձր է, երբ որակյալ աշխատատեղեր ստեղծելու խնդիր կա, պետք է մտածել, թե ինչ ճանապարհ է պետք անցնել, և այն գումարները, որոնք տրվելու են այդ ակտիվների կառավարիչներին՝ որոշակի երաշխիքներ չեն տալիս։ «Օրինագծում նշված երաշխիքները մեզ չեն բավարարում»,- ընդգծեց Մ. Մելքումյանը։ 

Մ.Մելքումյան. «Երաշխիքները մեզ չեն բավարարում»